Բրիտանիայի թագուհին կայցելի Իռլանդիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 17:03

Թագուհին պաշտոնական այցը նախատեսվում է 2011-ի մայիսին,- հայտնել է The Sun-ը: Եթե լուրը հաստատվի ապա կստացվի, որ նա առաջին բրիտանացի միապետն է, որ վերջին հարյուր տարում այցելել է Իռլանդիա: Միապետական անձի նախորդ այցելությունը հանրապետություն, եղել է դեռևս 1911-ին, երբ Իռլանդիա էր այցելել Գեորգ V, ներկայիս թագուհու պապը: աղբյուրի տեղեկություններով, թագուհին անհամբեր սպասում է  ուղևորության, քանի որ մերձավոր հարևանի հետ լարված հարաբերությունները միշտ էլ ճնշել են իրեն:

Իռլանդիայի հանրապետությունը Միացյալ թագավորության կազմից դուրս է եկել  պատերազմի արդյունքում, որն ավարտվել էր 1921-ին: Հարաբերությունները շարունակում են լարված մնալ Հյուսիսային Իռլանդիայի պատճառով, ոը Միացյալ Թագավորության կազմում է:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply