Նավաբեկություն Խաղաղ օվկիանոսում. անհետ կորել է 27 մարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 6, 2009 12:00

Նավը խորտակվել է Տոնգայի թագավորության մի կղզուց մյուսը ուղևորներ փոխադրելիս

Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` կղզիների վրա տեղակայված Տոնգա պետության տարածքում, շուռ է եկել մի կղզուց մյուսը ուղևորներ փոխադրող նավը, 27 մարդ անհետ կորած է համարվում:

Տեղական նավերը և նոր զելանդական փրկարար ինքնաթիռները որոնողական աշխատանքներ են իրականացնում նավաբեկության վայրում:

Նավաբեկության պատճառները դեռևս հայտնի չեն: «Արքայադուստր Աշիկա» նավի վրա եղել է 79 մարդ` 49 ուղևոր և անձնակազմի 30 անդամ: 52 ուղևորի հաջողվել է փրկել:

Փրկարարները, ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, որոնողական աշխատանքներ են իրականացնում 80 քկմ մակերեսով տարածքում· նրանք դեռ հույս ունեն ողջ մարդկանց գտնել· նավաբեկության վայրում ջրի ջերմաստիճանը +25 է, իսկ ծովում ալեկոծությունը հանգիստ է:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply