Այսօր մոլորակը նշում է Բարության ինքնաբուխ դրսևորման օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 14:56

Այս օրը  ողջ աշխարհում նշվում է որպես Բարության ինքնաբուխ դրսևորման օր: Կազմակերպիչները հավատացած են, որ տարին գեթ մեկ անգամ պետք է բարություն անել լրիվ անծանոթ մարդկանց: Գաղափարը  միջազգային բարեգործական կազմակերպություններին է և դասվում է  համաշխարհային  տոների շարքը: Այն տոնում են բոլորը` անկախ կրոնական, ազգային  պատկանելությունից: Առաջարկվում է  լինել ոչ միայն  պարզապես բարի, այլ անսահման ու անշահախնդիր բարի: Կազմակերպիչները համարում են, որ եթե մարդն իր բարության դիմաց ակնկալիք ունի, ապա այդ արարքը չի կարող համարվել բարություն: Բարի գործերն իրենցով պետք է բավականություն  պատճառեն: Այդ նպատակով կարելի է, ասենք,  խաղալիքներ տանել մանկատուն, ինչ-որ մեկի փոխարեն ուղևորավարձ վճարել, ինչ որ մեկին տեղը զիջել կամ էլ  անծանոթին հաճոյախոսություն անել:

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply