Հենրիխ Մխիթարյանի թիմը` գերադասելի դիրքում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 17, 2011 14:20

Դոնեցկի «Շախտյորը» իրատեսական հնարավորություններ ունի պայքարը շարունակելու ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Հռոմի «Ռոմային»:Ի դեպ, այս ստուգատեսում «Շախտյորը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 78-րդ րոպեին:  Նա 73-րդ րոպեին գնդակը մրցակցի դարպասն ուղարկելու լավ հնարավորություն ուներ, բայց հարվածը շեղ ստացվեց:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply