Ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություն է իրականացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2011 14:04
Այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության:
Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները:  ԼՂՀ պբ լրատվության բաժնից հաղորդում են, որ Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:
Դիտվել է 2653 անգամ:
Print Friendly

Leave a Reply