Երկրորդ անգամ անընդմեջ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 17, 2011 13:48
Դավիթ Շահինյանը երկրորդ տարին անընդմեջ փայլուն հանդես եկավ Մոսկվայում կազմակերպված «Աերոֆլոտ օփեն» շախմատի միջազգային փառատոնի C մրցաշարում: Նա, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, դարձավ հաղթող է և որպես պարգև ստացավ 3500 դոլար: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Տիգրան Սիմոնյանը, 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը և ստացավ 2300 դոլար: Բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Էդուարդ Բարսամյանը` 7 միավոր: B մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: A մրցաշարում Տիգրան Պետրոսյանը 9 հնարավորից հավաքած 5,5 միավորով զբաղեցրեց16-րդ հորիզոնականը: Սերգեյ Մովսիսյանը 26-րդն է (5 միավոր), Ավետիք Գրիգորյանը` 35-րդը (4,5 միավոր): Մրցաշարի հաղթող ճանաչվեց վիետնամցի Լիեմ Լին, որը վաստակեց 6,5 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
