Կոալիցիան նոր հուշագիր կստորագրի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 17, 2011 13:32

Հայաստանի կոալիցիոն կառավարություն կազմած ուժերը` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցություններն այսօր կստորագրեն կոալիցիոն նոր հուշագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, երեկ երեկոյան կայացել է կուսակցության խորհրդի նիստը, որում հայտարարվել է նոր հուշագրի մասին, քննարկվել արտաքին եւ ներքաղաքական խնդիրներ: Ըստ Է. Շարմազանովի` ՀԿԿ-ն միաձայն հավանություն է տվել նոր հուշագրի ստորագրմանը:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply