Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հինգերորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 17, 2011 13:28

Չեխիայի Լիբերեց քաղաքում  շարունակվող Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային  փառատոնում  Սլավիկ Հայրապետյանը մենասահորդների պայքարում գրավեց հինգերորդ տեղը: Իրենց մրցելույթներն ավարտեցին մեր բիաթլոնիստները: Տղաների 7,5 կմ արագավազքում Արտուշ Մկրտչյանը 87 մարզիկների մրցավեճում 86-րդն էր, իսկ Գոհար Աբգարյանը 6 կմ արագավազքում  78 մասնակիների մեջ`72-րդը: Լեռնադահուկորդուհի Եվա Պապոյանը ոլորավայրէջք մրցաձևում որակազրկվեց և դուրս մնաց պայքարից:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply