Երկվորյակները ծնվել են հոր մահից 2 տարի անց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 13:20

Ուելսից 25- ամյա այրի Քելլի Բոուենը  երկվորյակներ է ունեցել իր ամուսնուց, որը մահացել էր երկու տարի առաջ` քաղցկեղից: Երկվորյակները ծնվել են տղամարդու սերմնահեղուկի սառեցրած նմուշով: Քելլիի ամուսինը տառապել է քաղցկեղի հազվադեպ տեսակով և համաձայնվել է  սերմնահեղուկի դոնոր դառնալ, հույսով, որ կնոջ հետ կարող են մի օր ծնող դառնալ: Սակայն հրաշք չկատարվեց: Ամուսնու մահից երկու տարի անց Քելլին որոշում կայացրեց: Երկվորյակները` Չեյզն ու Ռուբին ծնվել են Նոր տարվա նախօրեին: Մայրը հրաշալի նվեր է համարում նրանց. ափսոս, որ ամուսինն իր հետ չի կիսում այդ բերկրանքը:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply