ԼՂՀ անցյալի ու ներկայի մասին քննարկում` Վաշինգտոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2011 13:02

Այսօր Ջորջ Մեյսոն համալսարանի Հակամարտությունների վերլուծության եւ կարգավորման ինստիտուտում տեղի է ունենալու միջոցառում` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությանը, Ադրբեջանի հետ հակամարտության առաջացման պատճառներին, բանակցային ներկա փուլին եւ վերջնական խաղաղության հաստատման հնարավորություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վաշինգտոնում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունից,նախօրեին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը` իր հովանավորության տակ գտնվող կազմակերպությունների հետ միասին, համառ ջանքեր է գործադրել այս միջոցառումը կասեցնելու համար` չխորշելով նաեւ հեղինակավոր Ինստիտուտի ղեկավարության վրա ճնշումներից:

Ըստ Ներկայացուցչության տեղեկության` թեեւ Ադրբեջանի դեսպանատանը հաջողվել է թյուրիմացություն ստեղծել, սակայն Ներկայացուցչությունն ինստիտուտի ղեկավարությանն է տրամադրել իր կարգավիճակի եւ գործունեության օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչից հետո խնդիրը հարթվել է: Միջոցառմանը, որին ներկա են լինելու ինչպես Ջորջ Մեյսոն համալսարանի ուսանողներ, այնպես էլ դիվանագետներ տարբեր երկրներից, հանգամանալից ելույթ է ունենալու Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Ավետիսյանը:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply