Պուտինը Թուրքիա այցի ընթացքում հնարավոր է ստորագրի 15 համաձայնագիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2009 12:10
sechin1603

Իգոր Սեչին

15 համաձայնագիր կարող Է ստորագրվել ՌԴ-ի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի` օգոստոսի 6-ին Թուրքիա կատարելիք աշխատանքային այցի ժամանակ. այս մասին հաղորդել Է ՌԴ-ի փոխվարչապետ Իգոր Սեչինն Անկարայում առևտրա-տնտեսական համագործակցության ռուս-թուրքական միջկառավարական  հանձնաժողովի նիստում:

«Մենք երկու երկրների կառավարությունների նախագահների համար պատրաստում ենք ավելի քան 15 համաձայնագրեր, որոնք վաղը կարող են ստորագրվել: Այս հարցի շուրջ վերջնական որոշումը կընդունեն վարչապետները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել Է Սեչինը:

«Համագործակցության սպեկտրը շատ լայն Է և թույլ Է տալիս խոսել երկու երկրների ռազմավարական գործընկերության մասին: Այն ընդգրկում Է Էներգետիկայի, գյուղատնտեսության, նավթի-գազի ոլորտները, ԷլեկտրաԷներգետիկան, գիտությունը, կրթությունը, համագործակցությունը մաքսատան, ստանդարտացման ոլորտում և այլ բնագավառներ: Մենք համոզված ենք, որ իրական հիմք կա մեր երկրների միջև համագործակցությանը ռազմավարական բնույթ տալու համար»,- հավելել Է Սեչինը:

Փոխվարչապետի խոսքով` երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին առաջընթաց դինամիկա են ցուցադրում:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply