Իսրայելն իրանական նավեր է հայտնաբերել Միջերկրական ծովի ճանապարհին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 12:53

Իսրայելի ռազմածովային ուժերը Սիրիա ուղղություն վերցրած երկու իրանական նավ են հայտնաբերել, որոնք հատում էին Սուեզի ջրանցքը:  Այդ մասին հայտնում է  The Jerusalem Post-ը: Իսրայելյան կողմի տվյալներով, նավերը պետք է Սուեզի  ջրանցք հասնեին փետրվարի 17-ի գիշերը: Իսլամական հեղափոխությունից (1979թ) ի վեր Իրանը ոչ մի անգամ Միջերկրական ծով նավ չի ուղարկել: Իսրայելի ղեկավարությունն արդեն այս գործողությունը որակել է   որպես պրովոկացիա: Արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը մեղադրել է  միջազգային ընկերակցությանը Իրանի ագրեսիվ գործողություններին չմիջամտելու  համար, նրա խոսքով, Իսրայելը պրովոկացիան անտեսել չի կարող: Հաղորդվում է նաև, որ օրերս Իսրայելի ղեկավարությունը դիմել է ԱՄՆ-ին ու այլ երկրների` իրանական նավերի առաջխաղացումը կանգնեցնելու խնդրանքով, սակայն Եգիպտոսի(որով անցնում է ջրանցքը) քաղաքական ճգնաժամի պատճառով միջամտությունն իրականացնել հնարավոր չեղավ:

Դիտվել է 1689 անգամ:
Print Friendly

Leave a Reply