Ղրղզ բանտարկյալներին «կմաքրագործեն» ժողովրդական էպոսով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 12:04

«Ղրղզստանում  բանտարկյալներն անխտիր պետք է կարդան «Մանասը»,- առաջարկել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը: Նա ասել է, որ երեխաները էպոսի ընթերցումից հետո տրանսի մեջ են ընկնում,  իսկ մանասասացների վրա այն մոգական ազդեցություն է թողնում:  Նրա կարծիքով, «Մանասի» պարտադիր ընթերցման միջոցով բանտարկյալներն ուզած-չուզած  «կմաքրագործվեն»,  առաջարկել է նաև երկնային լուսատուներից մեկն անվանել էպոսի հերոս Մանասի անունով: Ի դեպ,  պատգամավորներից մեկը նույնիսկ առաջարկել է մայրաքաղաքը վերանվանել Մանաս, իսկ «Հանրապետություն» կուսակցության պատգամավորն էլ  հանդես է եկել կոչով`  ժողովրդական էպոսը չիմացողներին վռնդել Ղրղզստանից:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply