Թողարկվել են չորս նոր հուշամեդալներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 17, 2011 12:08
ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ թողարկվել են չորս նոր հուշամեդալներ:
Ավետում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Ավետում» արծաթե հուշադրամը:
Ավետումը բարի, բերկրալի լուր է Սուրբ Կույս Մարիամի` Սուրբ Հոգուց հղիանալու և Աստծո որդու` Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին:
Ավետարանի պատկերաշարը սովորաբար սկսվում է Ավետման տեսարանով, քանի որ այն պատկերում է Հիսուսի մարդեղության` երկրային առաքելության սկզբնավորումը:
Հայկական մանրանկարներում ավետման տեսարանը հիմնականում ներկայացվում է Աստծո պատգամաբեր Գաբրիել հրեշտակապետի և Մարիամ Աստվածածնի պատկերներով: Սուրբ Հոգին հաճախ պատկերվում է երկնքից լույսի շողի միջով դեպի Մարիամն իջնող աղավնու տեսքով:
Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9990
Զանգվածը 31,1 գ
Չափսը 32 x 32 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը պրուֆ
Տպաքանակը մինչև 6000 հատ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Մոգերի երկրպագությունը» արծաթե հուշադրամը:
Երբ Հիսուս Քրիստոսը ծնվում է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, նրա աստղը հայտնվում է արևելքում, և մոգերը` առաջնորդվելով աստղով, գալիս են այնտեղ, ուր մանուկն է: Տեսնելով մանկանը իր մոր` Մարիամի հետ` նրանք ծնկի են գալիս, երկրպագում նրան ու նվիրում ոսկի, կնդրուկ և զմուռս, որոնք խորհրդանշում են. ոսկին` Հիսուսի արքայական տերությունը, կնդրուկը` նրա Աստված լինելը, զմուռսը` չարչարանքները, մահը և հարությունը:
Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9990
Զանգվածը 31,1 գ
Չափսը 32 x 32 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը պրուֆ
Տպաքանակը մինչև 6000 հատ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Համբարձում» արծաթե հուշադրամը:
Համբարձումը հարություն առած Հիսուս Քրիստոսի` աշակերտներին հայտնվելուց, օրեր շարունակ նրանց հետ շրջելուց ու պատվիրաններ տալուց հետո, դեպի երկինք` Հայր Աստծո մոտ համբարձվելն է: Այստեղ Հիսուս Քրիստոսը պատկերվում է ձվածիր փառապսակի մեջ. աջով նա օրհնում է աշակերտներին, ձախ ձեռքում պահում է գիրք կամ գալարափաթեթ: Երկու կամ չորս հրեշտակներ դեպի երկինք են տանում փառապսակը:
Համբարձումով նշանավորվում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության փառավոր ավարտը:
Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9990
Զանգվածը 31,1 գ
Չափսը 32 x 32 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը պրուֆ
Տպաքանակը մինչև 6000 հատ
ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ թողարկվել են չորս նոր հուշամեդալներ:
Մուտք Երուսաղեմ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Մուտք Երուսաղեմ» արծաթե հուշադրամը:
Զատկից մեկ շաբաթ առաջ Հիսուս Քրիստոսը իր աշակերտների ուղեկցությամբ հանդիսավոր մուտք է գործում Երուսաղեմ: Հայկական մանրանկարներում այս տեսարանը պատկերում է ավանակի վրա նստած, քաղաքին մոտեցող Քրիստոսին` օրհնող աջը բարձրացրած: Նրան հետևում են աշակերտները, իսկ առջևում Երուսաղեմի բնակիչներն են, որոնք հագուստներ ու ճյուղեր են նետում ճանապարհին: §Մուտք Երուսաղեմ¦ տոնը համընկնում է գարնան գալու, բնության զարթոնքի հետ: Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին տոնն անվանել է Ծաղկազարդ:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9990
Զանգվածը 31,1 գ
Չափսը 32 x 32 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը պրուֆ
Տպաքանակը մինչև 6000 հատ









Facebook
Tweet This
Email This Post
