Բահրեյնի մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր ցուցարարներ են հավաքվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 11:54

Երեկ` փետրվարի 16-ին Բահրեյնի Մանամա մայրաքաղաքում հավաքվել էին հազարավոր մարդիկ, որոնք պահանջում էին քաղաքական բարեփոխումներ, քաղբանտարկյալների ազատագրում և գործազրկության մակարդակի իջեցում:

Ինչպես հաղորդում է BBC-ին, չորեքշաբթին երկրում հակակառավարական ցույցերի երրորդ օրն էր: Անվտանգության ուժերն այդ օրը չբախվեցին ցուցարարներին: Մոտ հազար մարդ եկել էր այն մարդու թաղմանը, որը զոհվեց նախորդ օրվա բախումների ժամանակ: Թաղման արարողությանը եկած ցուցարարները վանկարկում էին իշխանությունը փոխելու կոչեր:

Նշենք, որ Բահրեյնում ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն երկու մարդ և տասնյակները վիրավորվել են: Փետրվարի 15-ին թագավոր Շեյխ Համադ բին Իսսա ալ Խալիֆը ափսոսանք է հայտնել մարդկանց զոհվելու համար և հայտարարել, որ շարունակելու է 2002-ից սկսված բարեփոխումների իրականացումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հազարավոր ցուցարարներ նախորդ գիշերն անցկացրել են ժամանակավոր վրանային ճամբարում, որը տեղադրել են Մանամայի կենտրոնական հրապարակում: Ցուցարարները կոչ էին անում հայրենակիցներին շարունակել ցույցերը` պահանջելով իշխանություններից քաղաքական բարեփոխումներ:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply