Ֆրանսիայի ԱԳՆ-ն արգելել է իր քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղ և Արդրբեջանի` Հայաստանի ու Ռուսաստանի հետ սահմաններն այցելել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 17, 2011 11:50

Ֆրանսիայի` ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսության բաժնի մի փաստաթուղթ, որում Լեռնային Ղարաբաղն անվանված է Ադրբեջանի գրավյալ տարածք: Տես  http://www.diplomatie.gouv.fr/fr/conseils-aux-voyageurs_909/pays_12191/azerbaidjan_12204/index.html

Փաստաթղթում  նշվում է, որ Ադրբեջանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին խստիվ արգելվում է այցելել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ (դրանք անվանված են “գրավյալ տարածքներ”) և հրադադարի գծին հարող տարածքներ, ինչպես նաև Նախիջևանի (այսպես է փաստաթղթում) և Հայաստանի, Ադրբեջանի և Դաղստանի (ասդպես է փաստաթղթում) հետ սահմանակից շրջանները:

Փաստաթղթում խոսվում է, որ Ադրբեջանի սրտում գտնվող Լեռնային Ղարաբաղը բնակեցված է հայ մեծամասնությամբ, և որ Ադրբեջանի տարածքի մոտ 20%-ը գրավված է: Բացի այդ, փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անմիջականորեն կապում է Ադրբեջանի ներքին քաղաքականության և  Հայաստանի հետ կոնֆլիկտի հետ:

Փաստաթուղթը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին  Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի յոթ գրավված տարածք այցելելու համար օգտագործել “Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների” “վիզա” (փաստաթղթում չակերտների մեջ է), քանզի դա հիմք է ծառայում Ադրբեջան մուտքի արգելման համար:

REGNUM

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply