Սիլիվիո Բերլուսկոնին չի վախենում կանանց դատից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 11:47

Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ չի անհանգստանում այսպես կոչված Ռուբիի գործով իր դեմ հարուցված դատավարության կապակցությամբ: Նախօրեին Միլանի դատարանը որոշում կայացրեց նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Հիշեցնենք, որ Բերլուսկոնին մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ սեռական  կապ ունենալու համար:

«Սիրելով հայրենիքս` չեմ խոսի այդ մասին: Կարող եմ միայն ասել, որ ոչնչի համար չեմ անհանգստանում»,- ասել է նա Հռոմում փետրվարի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ և հրաժարվել է պատասխանել դատավարության հետ կապված հարցերին: Բերլուսկոնին ժխտում է իր հասցեին բոլոր մեղադրանքները:  Նա նաև բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը և վստահեցնում, որ ներկայիս կառավարությունը կաշխատի մինչև  2013 թ.:

Նախօրեին Միլանի դատարանը որոշում ընդունեց Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Նա մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ սեռական  կապ ունենալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Իտալիայի կառավարության ղեկավարը դատարան է ներկայանալու ապրիլի 6-ին: Ուշագրավ է, որ նրա գործի քննությամբ զբաղվելու երեք կին դատավորից բաղկացած կոլեգիան: Մեղադրանքը հաստատվելու դեպքում սիրառատ վարչապետին 15 տարվա բանտարկություն է սպառնում:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply