Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 17, 2011 11:21

Երեկ  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի ողջյուններն ու բարեմաղթանքները:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը  մտքեր փոխանակեցին առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: Քննարկվեց նաեւ երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին եւ հեռանկարային ծրագրերին՝ էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply