Բաքվում պայթեցվել է կրոնականների հավաքատեղի թեյարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2011 11:09

Երեկ երեկոյան` ժամը 23:00-ին մոտ, Բաքվի Սեբիլ շրջանի Բիբիհեյբաթ ավանում գտնվող «Բյուլ Բյուլ» թեյարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջադեպի ականատեսները «Բիզիմ յոլ»-ին հայտնել են, որ պայթյունի արդյունքում մի քանի մարդ ծանր վնասվածքներ է ստացել. նրանց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Աղբյուրի խոսքով` վարկածը, որ թեյարանը պայթել է գազի արտահոսքի պատճառով, բացառվում է, քանի որ խոհանոցում եղած գազի երկու բալոններն էլ անվնաս են մնացել: Թեյարանում գազագիծ էլ չկա: Աղբյուրը հայտնել է, որ այդ թեյարանում հիմնականում հավատացյալներ էին հավաքվում, եւ որ ամենայն հավանականությամբ, թեյարանում պայթյունը կազմակերպվել է կրոնականների դեմ ճնշումը մեծացնելու նպատակով` չբացառելով, որ դա կարող է նաեւ ահաբեկչական գործողություն լինել:

Դիտվել է 670 անգամ:
Print Friendly

Leave a Reply