Քննարկվել են ԼՂՀ հարկային պետական ծառայության 2011 թվականի անելիքները

Պաշտոնական, Օրվա լուր | | February 16, 2011 19:04

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է հանրապետության հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գերատեսչության կողմից կատարված աշխատանքները եւ 2011 թվականի անելիքները:

Զեկույցներով հանդես են եկել հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը եւ կառույցի պատասխանատու աշխատողներ: Իր խոսքում նախագահը նշել է, որ հարկային քաղաքականությունը, չսահմանափակվելով լոկ տնտեսական ոլորտով, անմիջականորեն առնչվում է սոցիալական եւ քաղաքական բազմաթիվ հիմնախնդիրների: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարեւորել է հարկային քաղաքականությունն իրականացնող մարմնի գործունեությունը եւ ընդհանուր առմամբ բավարար գնահատել 2010 թվականին ծառայության կողմից իրականացված աշխատանքը:

Բակո Սահակյանը միաժամանակ ընդգծել է, որ հարկային մարմինների գործունեությունը, նրա արդյունավետությունը չի բնութագրվում միայն հավաքագրված գումարների ծավալի աճով, այլ պետք է դիտարկվի ավելի երկարատեւ ժամանակագրական կտրվածքով, որպեսզի այսօրվա հաջողությունները ապագայում չկանգնեցնեն դժվարությունների առջեւ: Հանդիպման վերջում Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը կատարվելիք աշխատանքների կապակցությամբ:

Դիտվել է 1603 անգամ:
Print Friendly

Leave a Reply