Երկու երիտասարդներ մեքենայում շնչահեղձ են եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2011 18:13

Երեկ` ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում երկու դիակ կա:

Դեպքի վայր  մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը նշված ավտոտնակում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի սրահում, շարժիչի երկարատև աշխատանքի արդյունքում առաջացած գազերից շնչահեղձ են եղել և մահացել 19-ամյա Էդուարդ Բեգլարյանը  և 25-ամյա Արարատ  Մայիսեևը:

Ոստիկանությունից հաղորդում են, որ հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply