Քրեակատարողական վարչությունը մեկնաբանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2011 18:09

Հայաստանի Հանրապետության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ն.Փաշինյանը փետրվարի 14-ին, քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ իրականության հետ որևէ առչնություն չունեցող հայտարարություն է հրապարակել: Մասնավորապես, հայտարարությամբ հայտնել է, թե իբր իր նամակները չեն ընդունվում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Իրականությունից զուրկ այս հայտարարությանն ավելացրել է նաև, որ ինքը հնարավորություն չունի իր ծրարները անձամբ հանձնելու իր ներկայացուցիչ փաստաբանին կամ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Ա.Սաքունցին:

Նախ նշենք, որ դիտորդական խմբի ղեկավա Ա.Սաքունցը նշված նամակները պահանջել է ոչ աշխատանքային օր, իսկ այդ օրերին քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումները չեն աշխատում և փաստացի անհնարին է նամակնեը հանձնել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն դրանք պետք է հաշվառվեն համապատասխան մատյանում:

Դատապարտյալն իր հայտարարություններում բազմիցս հիշատակում է մի շարք իրավական ակտեր, այդ թվում` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը: Մեր խորին համոզմամբ, դատապարտյալը, իրավական պարզ գործառույթները քաղաքականացնելուն ուղղված անօգուտ գործում դիտավորությամբ որևէ հղում չի կատարում ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» 175րդ կետի պահանջներին, համաձայն որի, կալանավորված կամ դատապարտված անձինք նամակագրությունն իրականացնում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկների վարչակազմի միջոցով, այսինքն` դատապարտյալներն իրավունք չունեն անձամբ փոխանցելու որևէ նամակ, դրանք հասցեատերերին ուղարկել այլ կերպ, քան նախատեսված է օրենսդրությամբ:

Հավելենք նաև, որ միայն հունվար ամսին դատապարտյալը վարչկազմին է հանձնել թվով 9 նամակ, և դրանք ամբողջությամբ ընդունվել և հասցեատերերին են ուղարկվել: Այս պարագայում կարելի է փաստել, որ դատապարտյալը դիտավորյալ չի հանձնում իր մոտ գտնվող մնացած նամակները, եթե այդպիսիք կան, այն պարզ պատճառով, որ պատրանք ստեղծի, թե իբր իր անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply