Մեղրի-Քաջարան միկրոավտոբուսի 15 ուղեւորներ վիրավորվել են, 1-ը մահացել է. «Անկախ»-ը քիչ անց կներկայացնի մանրամասներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 6, 2009 11:02

Երեկ Մեղրի- Քաջարան ավտոճանապարհին մարդատար միկրոավտոբուս է շրջվել, որում եղել են 16 ուղեւորներ: Տեղի ունեցած վթարի հետեւաքնով բոլոր ուղեւորները վիրավորվել են, որոնցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել: Դեպքի վայր ժամանած Շտապ օգնություն ծառայության մեքենաներով տուժածները տեղափոխվել են Քաջարանի, Մեղրու, Կապանի, Ագարակի բժշկական կենտրոններ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 տուժածներից 1-ը վիրահատությունից հետո մահացել է: Հնարավոր է` տուժածները տեղափոխվեն մայրաքաղաք Էրեբունի բժշկական կենտրոն:

Մարդատար միկրոավտոբուսը պատկանել է 1946թ. ծնված Լեւոն Եգորյանին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` վարորդը, բարձր արագությամբ սլանալով, ճանապարհի այդ հատվածում ցանկացել է արգելակել եւ թփուտների խտության պատճառով չի նկատել, որ այդտեղ ճանապարհ չկա:

Արմենպրես

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply