Անցյալ տարի աշխարհում 40-ից ավելի լրագրողներ են սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2011 16:51

2010 թվականին աշխարհում առնվազն 44 լրագրող Է սպանվել, ԶԼՄ-ների 145 ներկայացուցիչներ ձերբակալվել են: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը, ասված Է Լրագրողների պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցում, որը ներկայացվել Է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

«Կոմիտեի ղեկավար Ջոել Սայմոնը ուշադրություն Է դարձրել աշխարհի տարբեր անկյուններում լրագրողների վրա կատարված բազմաթիվ հարձակումների ու նրանց հետապնդումների վրա: Նա ընդգծել Է, որ վերջերս Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների իսկական որս Էր սանձազերծվել: Նրանց ծեծում Էին, խլում Էին տեսախցիկները, սահմանափակում տեղաշարժվելու ազատությունը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ջոել Սայմոնը հիշեցրել Է եգիպտացի լրագրող Ահմեդ Մոհամեդ Մահմուդի սպանության մասին, որը վերքերից մահացել Է փետրվարի 4-ին: Նա գլխից վիրավորվել Էր հունվարի 29-ին՝ Կահիրեում լուսաբանելով բողոքի ցույցերից մեկը: «Կոմիտեի ղեկավարն ընդգծել Է, որ լրագրողների համար պետք Է աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովվեն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ազատորեն ու անկախ լուսաբանելու տեղի ունեցող իրադարձությունները: Նա հավելել Է, որ լրագրողների վրա կատարվող հարձակումները հարձակում Է ողջ մարդկության դեմ՝ մարդկանց զրկելով տեղեկատվություն ստանալու իրավունքից»,-նշված Է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply