Տեղի է ունեցել միջնաժամկետ պարտատոմսերի հետգնման աճուրդ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 16, 2011 15:13
Այսօր տեղի է ունեցել պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 4 մլրդ 405 մլն 935 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 039 083 988 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.7600 տոկոս է:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:






Facebook
Tweet This
Email This Post
