Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 16, 2011 14:58

Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության այսօրվա նիստում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը ներկայացրել է արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, հիմնարար աշխատությունը նկարագրում է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը` ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթնոդեմոգրաֆիական, ազգային-ազատագրական շարժումների, հայկական կուսակցությունների հարցերը եւ այլն:

«Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծումը պետական նպատակային ծրագիր է, որում ներգրավված են 90-ից ավելի գիտնականներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Մատենադարանից, ԵՊՀ-ից, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից: Առաջին հատորները լույս կընծայվեն արդեն իսկ 2011թ.: Նախատեսվում է նաեւ քառհատորյակի հակիրճ հրատարակում ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply