Հանրապետությունում փակ է 30 ճանապարհ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2011 14:54

Այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ հանրապետությունում փակ են մի շարք ճանապարհներ:

Արագածոտնում փակ են Նիգավան, Ձորագլուխ, Բերքառատ, Հնաբերդ, Գեղաձոր, Վարդաբլուր և Ծաղկահովիտ համայնքների ճանապարհները:

Գեղարքունիքում անանցանելի են Մադինա, Վերին Գետաշեն, Ծովագոյւղ, Սեմյոնովկա, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր և Գագարին ճանապարհները: Փակ է նաև Սելիմի լեռնանցքը:

Սյունիքում փակ է Սիսիան-Երևան ճանապարհը, ինչպես նաև Շիրակի մարզի Բերդաշեն, Զարիշատ, Թավշուտ, Եղնաջուր, Սարագյուղ, Սիզավետ, Մեծ և Փոքր Սեպասար, Կրասար, Հարթաշեն, Աղվերիկ, Մուսայելյան, Կաքավասար և Սարահարթ ճանապարհները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ ձյան մաքրման ուղղությամբ հանրապետության 9 մարզերում աշխատում է 143 միավոր տեխնիկա:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply