«Կիևյան» կամուրջից նետված 33-ամյա տղամարդը ծանր վիճակով հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2011 14:36

Փետրվարի 15-ին, ժամը 23.04-ին տեղե­կութ­յուն է ստացվել, որ Երևանի «Կիևյան» կամրջից մարդ է նետվել` ընկնելով ծառի վրա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 23.35-ին փրկարարները ծառից իջեցրել են 1978 թ. ծնված Սերգեյ Ա.-ին, որը հոսպի­տա­լաց­վել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply