Հաղթանակ` խոշոր հաշվով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 16, 2011 14:41
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբը վերջին ընկերական խաղում 7:1 հաշվով հաղթել է Կիպրոսի «Ապոլոն» թիմին: Երկուական գոլի հեղինակ են դարձել Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին, մեկական գոլ են խփել Էդգար Մալաքյանը, Արտակ Եդիգարյանը և Հովհաննես Հովհաննիսյանը: Վաղը «Փյունիկը» կվերադառնա Երևան, իսկ փետրվարի 21-ին կմեկնի Անթալիա` հերթական ուսումնամարզական հավաքն անկացնելու: Այն կշարունակվի մինչև մարտի 3-ը: Ի դեպ, «Փյունիկը» ֆուտբոլի ակումբը 575,5 միավորով զբաղեցնում է 175-րդ տեղն աշխարհի ֆուտբոլի ակումբների վարկանիշային նոր ցուցակում 575,5 միավորով զբաղեցնում է 175-րդ տեղը: Այն հրապարակել է Գերմանիայում գտնվող ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ինստիտուտը: Երեւանի «Միկան» 453,5 միավորով զբաղեցնում է 267-րդ տեղը: Երևանի «Բանանցը» 412,5 միավորով՝ 292-րդ, Գյումրիի «Շիրակը» 197,5 միավորով՝ 560-րդ, իսկ Երևանի «Ուլիսը» 185 միավորով 585-րդ տեղում է:






Facebook
Tweet This
Email This Post
