ՀԲ. Սննդամթերքի գների աճն ավելացրել է ծայրահեղ չքավորների թիվը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 16, 2011 14:24
Անցած տարվա վերջին վեց ամսվա ընթացքում պարենամթերքի գների աճն աշխարհում եւս 44 մլն մարդու Է հասցրել ծայրահեղ աղքատության: Այդպիսով նրանց ընդհանուր թիվը հասել Է 1,2 միլիարդի: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր հայտարարել Է Համաշխարհային բանկը՝ հիմնվելով բնակչության եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում արված հաշվարկների վրա: Միջազգային չափորոշիչների համաձայն՝ սահմանային աղքատության շեմը համարվում Է մեկ մարդու հաշվով օրական 1,25 դոլարի չափով ծախսերը:
«Պարենային ապրանքները շարունակում են թանկանալ: Սննդամթերքի գների ինդեքսը, որը հաշվարկում Է Համաշխարհային բանկը, 2010 թվականի հոկտեմբերից մինչեւ 2011 թվականի հունվար ավելացրել Է 15 տոկոսով»,-նշվում Է ՀԲ-ի հրապարակված հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում Է, որ այժմ այդ ինդեքսը 3 տոկոսով ցածր Է 2008 թվականին սահմանված ռեկորդից:






Facebook
Tweet This
Email This Post
