Ագարակ-Մեղրի ճանապարհին տնակ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 16, 2011 14:20
Երեկ` ժամը 11.04-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում` Գործարանային փողոցի թիվ 2 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.35-ին, մարվել` 11.45-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա.Թարվերդյանին պատկանող փայտե տնակը` 30 քմ. մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
