Մարթա Գրիգորյանը 16-րդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 16, 2011 14:19
Չեխիայում անցկացվող Ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնի գեղասահքի կանանց մրցաշարում Հայաստանի մենասահորդուհի Մարթա Գրիգորյանը 30 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 16-րդ տեղը: Հիշեցնենք, որ նույն մրցաշարի գեղասահքի տղամարդկանց անհատական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 18 մասնակիցների մեջ զբաղեցրել է 5-րդ տեղը:






Facebook
Tweet This
Email This Post
