Ձնաբքի պատճառով փակ է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրու լեռնանցքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 16, 2011 11:29
Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի ամենաբարձր կետում` Մեղրու լեռնանցքում (2535մ), սկսված ձնաբուքը շարունակվում է նաեւ առավոտյան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեղրու ճանշին ձեռնարկությունից, լեռնանցքում մոլեգնում է հողմն ու ձնաբուքը, առատ տեղումների, ուժեղ քամու եւ մառախուղի պատճառով ընդհանրապես տեսանելիություն չկա, ինչը հնարավորություն չի տալիս անգամ աշխատելու ձյուն մաքրող տեխնիկային:
Ժամը 10.30-ի դրությամբ մեքենաների կուտակումներ չկան: Լեռնանցքում ձյան շերտի հաստությունն արդեն իսկ հասնում է 60 սմ-ի, իսկ առատ տեղումները շարունակվում են: Մայրուղու Սիսիան-Գորիս, Թասի լեռնանցք եւ Շուռնուխ-Կապան հատվածներում եւս ձյան առատ տեղումներ են, ինչի պատճառով այս ճանապարհահատվածները երթեւեկելի, սակայն դժվարանցանելի են: Ճանապարհը հնարավորինս մաքրված է ձնից, այն մշակված է աղով եւ ավազով:






Facebook
Tweet This
Email This Post
