Խնձոր` քաղցկեղի դեմ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 16, 2011 10:57
Պարզվել է, որ խնձորը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: Պատճառը պտղամսի թելիկներում պեկտինի պարունակությունն է: Օրգանիզմում չլուծվող այդ թելիկների մոլեկուլները կպչում են խոլեստերինին ու ստիպում այդպիսով դուրս գալ, ինչի շնորհիվ արյունատար անոթների խոլեստերինով խցանման ռիսկը նվազում է:
Ստացվում է, որ խնձորը պաշտպանում է նաև քաղցկեղից, հատկապես այն կեղևով ուտելու դեպքում:
Ավստրալացի գիտնականները կարծում են, որ ամեն օր խնձոր ուտելով կարելի է ապրել նվազագույնը` 100 տարի: Ըստ գիտնականների` խնձորն ամենաօգտակար մրգերից մեկն է:
Դիտվել է 3070 անգամ:





Facebook
Tweet This