Սիլվիո Բերլուսկոնիին հանձնեցին կանանց դատին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2011 9:30

Երեկ Միլանի դատարանը որոշում ընդունեց Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ քրեական գործ հարուցելու մասին: Նա մեղադրվում է  անչափահաս մարմնավաճառի հետ սեռական կապի և ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Իտալիայի կառավարության ղեկավարը պետք է դատարան ներկայանա ապրիլի 6-ին:  Նոր սկանդալների հետևանքով պարոն Բերլուսկոնիի վարկանիշը, վերջին 6 տարվա մեջ,  իջել է ռեկորդային  ցածր մակարդակի:

 Այսպես կոչված Ռուբիի գործով դատավարություն սկսելու որոշումը կայացրել է Իտալիայի դատավոր Քրիստինա դի Չենսոն:  Նա հայտարարել է, որ Բերլուսկոնիի դատավարությունը կիրականացվի արագացված ընթացակարգով, այսինքն` առանց նախնական լսումների: Ուշագրավ է, որ տվյալ գործի քննությամբ զբաղվելու է երեք կին դատավորներից կազմված կոլեգիան: Եթե նրանք հաստատեն սիրառատ վարչապետի մեղավորությունը, ապա նրան սպառնում է 15 տարվա բանտարկություն:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply