Առողջ ապրելակերպը կամաց-կամաց վերածվում է հոգեկան խանգարման

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 16, 2011 9:18

Առողջ ապրելակերպով հրապուրվելն ավելի ու ավելի է սկսում նմանվել հոգեկան խանգարման: Մարդիկ իսպառ հրաժարվում են թխվածքներից, ալկոհոլից, կարագից, կոֆեինից, խմորիչ պարունակող մթերքներից և տանջահար լինում ֆիթնես ակումբներում:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, մասնագետներն այդ երևույթին տվել են օրտորեկսիա անվանումը: Նրանց դիտարկումներով` օրտորեկսիա հատկապես հաճախ է հանդիպում մինչև 30 տարեկան միայնակ աշխատող կանանց շրջանում:

Օրտորեկսիայով տառապողները հավատացնում են, որ հենց միայն տապակած հավի տեսքը կարող է սրտխառնուք առաջացնել: Նրանք  բացասական են վերաբերվում հղիությանը, քանի որ դա նշանակում է մարզանքների տևական ընդմիջում:  Մարզանքների բացակայությունը այսպիսի մարդկանց ջղագրգռության ու ագրեսիվության նոպաների է հասցնում: Իսկ քաշի ավելացումը նրանց համար իսկական ողբերգություն է:

Փորձագետները նշում են, որ օրվա խիստ ռեժիմը, սննդաբանների նշանակումները և բազմաթիվ մարզական ծրագրերի փորձարկումներն առողջ ապրելակերպի ֆանատներին երջանիկ չեն դարձնում. Նրանք այնքան են տարվում բուն գործընթացով, որ ի վիճակի չեն այլևս հաճույք զգալու դրա արդյունքներից:

Օրտորեկսիայի վտանգավորությունն այն է, որ այն շատ ավելի դժվար է ախտորոշել, քան անորեկսիան կամ բուլիմիան: Մինչդեռ «առողջ սննդի» հիվանդագին հրապուրանքը հղի է սրտային հիվանդություններով, ինսուլտով, դիաբետով, կմախքի հիվանդություններով` կապված ոսկրային հյուվածքի ամրության նվազման հետ:

Առողջ սննդի մտասևեռումն առաջին անգամ նկարագրել է դոկտոր Սթիվեն Բրատմենը 1997 թ.:

«Аргументы и Факты»

Դիտվել է 1980 անգամ:
Print Friendly

Leave a Reply