Ամուրիներն ավելի վարակիչ են, քան միայնակ կանայք
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 16, 2011 9:00
Ամերիկյան հետազոտողները հանգել են մի եզրակացության, որն առանց այդ էլ գիտեր յուրաքանչյուր կին:
Ամուրիների բնակարանները շատ ավելի կեղտոտ են, քան միայնակ կանանց կացարանները: Արիզոնայի համալսարանի գիտնականների մի խումբ` միկրոկենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Չարլզ Գերբոյի ղեկավարությամբ, պարզել է, որ ամուրի տղամարդկանց տներում 15 անգամ ավելի շատ վտանգավոր մանրէներ կան, քան միայնակ կանանց տներում: Նրանք ամենից շատ միկրոօրգանիզմներ են հայտնաբերել ամսագրերի սեղանիկների և հեռակարավարման վահանակների վրա:
Սակայն եղել են նաև հակառակ արդյունքներ: Օրինակ` գիտնականները միայնակ տիկնանց տների դռների բռնակներին երկու անգամ ավելի շատ մանրէներ են գտել, քան ամուրիների տներում:
Մանրէներ են հայտնաբերվել ամուրիների 63 տոկոսի և միայնակ կանանց 60 տոկոսի ննջարաններում, ներառյալ` աղիքային E. Coli ձողիկը: Ամուրիների մեծ մասը ջանում է մաքրություն պահպանել այն տարածքներում, որտեղ սնվում կամ կերակուր է պատրաստում, այնպես որ մանևէների քանակը խոհանոցներում գրեթե նույնն է:
Սակայն եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը աշխատում է սրբել նաև տնային այլ առարկաներ ու պիտույքներ, ներառյալ` հեռակառավարման վահանակներն ու ամսագրերի սեղանիկները, ապա ամուրիների վիճակն այդ առումով ավելի վատ է: Բացի այդ, աշխատանքային հատվածներում, որտեղ գտնվում է համակարգչով սեղանը, ամուրիների դեպքում ամբողջովին ծածկված է եղել մանրէներով:
«medikforum.ru»






Facebook
Tweet This
Email This Post
