Քերծվածքը կարող է քաղցկեղ առաջացնել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 16, 2011 8:52
Վերքերը կարող են հանգեցնել մաշկի չարորակ նորագոյացությունների այն մարդկանց մոտ, ովքեր քաղցկեղի նախատրամադրվածություն կամ հակում ունեն: Բանն այն է, որ մաշկի տարբեր վնասվածքները կարող են դեպի վերքը մուտանտ ցողունային բջիջների տեղաշարժի պատճառ դառնալ, ինչն էլ փաստորեն հանգեցնում է ուռուցքի առաջացման: Այս եզրակացության են եկել Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներ Սանի Վոնգը և Ջերեմի Ռեյտերը:
Սակայն որոշ գիտնականններ այս հայտնագործությանը կասկածանքով են վերաբերվում, միաժամանակ խոստովանում են, որ հետազոտությունը բավական «հետաքրքիր» մեխանիզմ է ցուցադրում:
Նյութն ըստ GZT.RU-ի
Դիտվել է 1821 անգամ:





Facebook
Tweet This