Երկիր մոլորակին հզոր մագնիսական փոթորիկ է մոտենում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 16, 2011 8:47
Ուժեղ մագնիսական փոթորիկ է մոտենում Երկիր մոլորակին: «Փետրվարի 16-18-ը հավանական է գեոմագնիսական ակտիվության բարձրացում մինչև չափավոր կամ մեծ մագնիսական փոթորիկ»,- ասել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին Գեոֆիզիկական դրության կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը: Նրա խոսքով` «վերջին օրերին Արևն ավելի ակտիվացել է. էապես մեծացել են արևային բծերի քանակն ու մակերեսը, արձանագրվել են մի շարք միջին հզորության բռնկումներ և երկու մեծ բռնկում»: Փետրվարի 15-ի բռնկումը ամենամեծն է եղել սկսած 2006 թվականից:
Մագնիսական մեծ փոորիկները հաճախ խափանումներ են առաջացնում կապի համակարգերում, շարքից հանում են արբանյակներն ու նավիգացիոն սարքերը: Մարդու օրգանիզմի վրա առավել բացասական ազդեցություն են թողնում մագնիսական փոքր փոթորիկները: Բժիշկները զգուշացնում են, որ քնի ու աշխատունակության խանգարում, նյարդայնություն ու ջղագրգռություն կարող են զգալ անգամ միանգամայն առողջ մարդիկ: Այս ամենը կանխելու համար հարկ է ավելի շատ ժամանակ հատկացնել հանգստին ու քնին: Մասնագետները խորհուրդ են տալիս նման օրերին նախապես ընդունել բժշկի նշանակած դեղերը, խուսափել ֆիզիկական և հուզական լուրջ ծանրաբեռնվածությունից:
Vesti.ru






Facebook
Tweet This
Email This Post
