Ավստրալիայում մոլեգնում է արևադարձային «Կառլոս» փոթորիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2011 8:44

Ավստրալիայում մոլեգնում է արևադարձային  «Կառլոս» փոթորիկը: Ինչպես հայտնել է  ԱԻՆ-ը Պոլ Հենդերսոնի տարածքում փրկարար ծառայության վահանակի մոտ ավելի քան 2 հազար զանգեր են հնչել` օգնության խնդրանքով: Տասնյակ տներ ջրասույզ են եղել: Քամու արագությունը, որը  գերազանցում է  ժամում 100 կմ, գետնին է տապալում ծառերը, դրանք էլ պատճառ են դառնում էլէկտրահաղորդակցության խաթարման: Ավելի քան 9 հազար տուն հոսանքազրկվել է: Տարածաշրջանում  փակվել են դպրոցները:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply