Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 15, 2011 21:10

Փետրվարի 9-13-ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային

ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաեւ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը` ներկայացնելով Հայաստանի տարբեր հրատարակչությունների հրատարակած գրքեր:

Մասնակից շուրջ 23 երկրների թվում ԱՊՀ մասնակից պետություններից ներկայացված էին նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Տաջիկստանը։ Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Գերմանիան։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը։

Հայկական տաղավարն արժանացել է պատվոգրի:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply