Գաղտնազերծված են Բրեժնևի անձնական օրագրի գրառումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2011 19:18

1982-ի նոյեմբերի 10-ին  ԽՄԿԿ  քարտուղար Լեոնիդ Բրեժնևի մահը շղարշված է գաղտնիքներով ու շշուկներով: Ասում են, որ գլխ. քարտուղարը պատրաստվում էր իշխանությունը փոխանցել իր իրավահաջորդին` Վ Շչերբիցկուն, ով այն ժամանակ Ուկրաինայի ԿԿ-ի առաջին քարտուղարն էր: Իշխանության անցումը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին, ինչն այդպես էլ չիրականացավ: Բրեժնևի օգնականը, ով  տեղյակ էր գլխ քարտուղարի բազում գաղտնիքներին, հայտարարել է, որ չի հավատում, թե իր պետը մահացել է սրտի կաթվածից, ինչպես հայտնել են  պաշտոնապես: Նրա խոսքով, Բրեժնևին այնպիսի  դեղամիջոցներ են տվել , որոնք էլ հանգեցրել են մահվան:

Այս վարկածի օգտին են խոսում  Բրեժնևի  անձնական օրագրի գրառումները: Դրանցից մեկը` թվագրված 1979-ի օգոստոսով, ասում է, որ նա ստացել է «8 հատ» Չազովից: Հետո, դեկտեմբերին գրում է , որ ինչ-որ բան է ստացել Անդրոպովից: 1982-ին գրում է , որ Անդրոպովն իրեն  ինչ-որ «դեղիններ» է տվել:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply