Կատուն Բրիտանիայի վարչապետին կօգնի ազատվել առնետներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2011 18:52

Բրիտանական վարչապետի աշխատակազմը համալրվել է նոր հաստիքով` մեկ կատվով, որը պետք է առնետների որսով զբաղվի: Այդ մասին հայտարարել են բրիտանական  ԶԼՄ-ները: Անցյալ ամիս  Դաունինգ-սթրիթի թղթակցի աշխատանքի ժամանակ հետին պլանում տեսախցիկների հորիզոնում հայտնվել էին  դեսուդեն  վազվզող առնետներ: Դաունինգ-սթրիթի ներկայացուցիչն էլ հայտարարել էր`«ես կարող եմ հաստատապես ասել, որ վաղը ևեթ մեզ մոտ կատու կհայտնվի»: Կատվի անունը Լարի է : Նա աշխատանքի կանցնի  չորեքշաբթի օրվանից:  Նրա  «նախորդը»`Համֆրին  «թոշակի էր անցել» անմիջապես Թոնի Բլերի տեղափոխումից հետո:

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply