Ամռանը Թուփակի մասին ֆիլմ կնկարահանվի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 15, 2011 17:45

Թուփակ Շակուրի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումը կսկսվի 2011-ի ամռանը, հայտնել է Collider-ը: ֆիլմը պատմում է Թուփակի  արտիստական ու երաժշտական  վերելքի , ինչպես նաև ԱՄՆ-ի  արևմտյան ու արևելյան ռեպ-հակադրության մեջ մասնակցություն ունենալու  մասին:

Ֆիլմի ռեժիսորը Անտուան Ֆուկուան է լինելու, իսկ սցենարը գրելու են Քրիստոֆեր Ուիլկինսոնն ու Սթեֆեն Ռիվելը: Գլխավոր դերն առայժմ պարզ չէ, թե ով է կատարելու: Թուփակը հիպ-հոփ ժանրի ամենահաջողակ կատարողներից է: Ողջ աշխարհում վաճառվել է Թուփակի ավելի քան 75 մլն ալբոմ: The Rolling Stone –ը Շակուրին ընդգրկել է  բոլոր ժամանակների լավագույն երաժիշտների հարյուրյակի մեջ (86-րդ տեղում):

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply