Ճապոնիայում դպրոցականների զանգվածային թունավորում է գրանցվել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 16:11
Հոկայդո կղզու դպրոցներում զանգվածային թունավորում է եղել:
“Интерфакс”-ի տվյալներով, թունավորվել է 9 ուսումնական հաստատության ավելի քան 950 դպրոցական: Երեխաներից բացի, թունավորման ախտանշաններ են արտահայտվել նաև դպրոցների 48 աշխատակցի մոտ: Թունավորվածների կյանքին սպառնացող վտանգ չկա: Ուսումնական հաստատությունները փակվել են, կատարվում է հետաքննություն: Իշխանությունները չեն բացառում, որ խոսքը սալմանելոզի մասին է:






Facebook
Tweet This
Email This Post
