Կոստյումի գողը ձերբակալված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 15, 2011 15:21

Երեկ` ժամը 18.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները բերման են  ենթարկել 20-ամյա Արսեն Ա.-ին:

Պարզվել է, որ նա 2010 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևանի գյուղմթերքների շուկայի տարածքում գործող հագուստի խանութի հանդերձարանից, հագուստ փորձելու պատրվակով, գողացել է տղամարդու կոստյում:

Ոստիկանությունից հաղորդում են, որ գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply