Փեսան դանակահարել ու սպանել է 31-ամյա տղամարդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 15:19
Երեկ` ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Մայիս Միքայելյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Արագած գյուղի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Մ. Միքայելյանին դանակով հարվածել և սպանել է նրա քրոջ ամուսինը` 42-ամյա Քերոբ Ե.-ն:
Ոստիկանությունից հաղորդում են, որ Քերոբ Ե.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
