Քննարկել են Արցախում առաջնորդների ակադեմիայի կազմակերպման հետ կապված հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | February 15, 2011 14:48

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ  ընդունել է լիբանանյան «Մենեջմենտ Միքս» ընկերության նախագահ Րաֆի Սեմերջյանին:

Հանդիպմանը, որին ներկա էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Արցախում առաջնորդների ակադեմիայի կազմակերպման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ`  Սահակյանը  ողջունել է նման գաղափարը` ընդգծելով, որ Արցախում շահագրգռված են կառավարման ոլորտում կադրերի պատրաստման հարցում առաջատար երկրների փորձի ուսումնասիրման եւ կիրառման մեջ:

Դիտվել է 2144 անգամ:
Print Friendly

Leave a Reply