Մերոնք չեն ուրախացնում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 15, 2011 13:43
Մոսկվայում շարունակվող շախմատի «Աերոֆլոտ օփեն» բաց փառատոնի գլխավոր մրցաշարում առայժմ քիչ բանով են ուրախացնում մեր երկրի ներկայացուցիչները: 7-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը հաղթեց ռուսաստանցի Իլդար Խայլուրինին և միավորների իր պաշարը հասցրեց 4,5-ի: Նա 14-րդ տեղում է: Առաջին անգամ անհաջողության մատնվեց Սերգեյ Մովսիսյանը: Նրա մրցակիցը սերբ Բոյան Վուկովիչն էր: Մովսիսյանը 3,5 միավորով 39-րդ տեղում է: Ավետիք Գրիգորյանը խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Ալեքսանդր Պլանիչևի հետ, իսկ Բրազիլիայի ներկայացուցիչ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը միավորը բաժանեց կանադացի Մարկ Բլուվշեյնի հետ: Ավետիքը 3,5 միավորով 37-րդ տեղում է, իսկՄխիթարյանը 3 միավորով զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը: Ձեռք բերած 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է վիետնամցի Լե Քուանգ Լյոմը :






Facebook
Tweet This
Email This Post
