57-ամյա տղամարդն ընկել է 9-րդ հարկից և մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 13:15
Այսօր` ժամը 00.40-ին, ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ թաղամասի թիվ 2/5 շենքի 9-րդ հարկից մարդ է վայր ընկել շենքի նախամուտքի բետոնե ծածկի վրա և զոհվել, դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով իջեցվել է 1954 թ. ծնված Գեղամ Ո.-ի դին:






Facebook
Tweet This
Email This Post
